Սահակ աբեղա Շաքարյանը ծնվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում: Դեռևս դպրոցական տարիներին որոշել էր ընդունվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան: 1991-ին, դպրոցն ավարտելուց հետո, 17- ամյա պատանին զենքը ձեռքին միացավ հայ աշխարհազորայիններին, հայրենի Արցախի սահմանները պաշտպանելու համար: Այդ օրերին էր, որ ռումբերի աղմուկի ներքո մկրտվեց հայ մշակույթի և հայագիտության երախտավոր Մակար արք. Բարխուդարյանի ծննդավայր Խնածախ գյուղի հնամենի եկեղեցում: 1992-ի օգոստոսի 15- ռմբակոծության ժամանակ ծանր վիրավորվեց: Ապաքինվելուց հետո, 1993 թվականին ընդունվեց Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան: 1999 թվականին, ճեմարանն ավարտելուց հետո նա ձեռնադրվում է սարկավագ, իսկ 2000 -ին` կուսակրոն քահանա: 2001 թվականին, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, Սահակ աբեղա Շաքարյանը նշանակվում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ:

Սահակ աբեղա Շաքարյանը վերահրատարակել և մի շարք լեզուներով թարգմանել է Սիմեոն Երևանցի Վշտակիր կաթողիկոսի հոգևոր գրական ժառանգությունը: 2004 թվականին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ, ուր նպաստել է հոգևոր կյանքի զարթոնքին, կազմակերպել եկեղեցիների վերանորոգման աշխատանքները: 2008 թվականի հոկտեմբերից նա ստանձնել է Քիշինյով քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վանահոր և մոլդովահայության հոգևոր հովվի պաշտոնը:

Продолжение и фотографии